Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ 2005-2012թթ. ազատազրկման վայրերում մահացել է ավելի քան 700 բանտարկյալ, հաղորդում է Interfax-ը:
«Մենք հետաքննություն ենք վարում նրանց մահվան իրական պատճառների վերաբերյալ, քանի որ նախնական տեղեկատվության համաձայն՝ նրանցից շատերը սպանվել են»,- լրագրողներին հայտարարել է Կբիլաշվիլին:
Նա ընդգծել է, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա իրենք գործ կունենան պետական հանցագործության հետ:
Գլխավոր դատախազի խոսքերով՝ այս հետաքննության առաջին տվյալները կհրապարակվեն 2013թ. մարտին:









































