Sunday, 21 06 2026
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Մի շարք խախտումներ և ճոխ ընդմիջում նաև թիվ 8/08 ԸՏ-ում

Մալաթի-Սեբաստիա համայնքի թիվ 8/08 ընտրատեղամասում մի շարք խախտումներ են գրանցվել: «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբի աշխատանքների ընթացքում շուրջ 3 ընտրողներ չկարողացան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը. երկու ընտրողի տվյալներ պարզապես չկային ընտրողների ցուցակում, իսկ նրանց փոխարեն լրացված էին փաստացի գրանցված ընտրողների տվյալները, իսկ մեկ ընտրողի փոխարեն արդեն լրացված էին իր տվյալները:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, այդ ընտրողի դեպքում սխալմունք է տեղի ունեցել՝ հանձնաժողովի անդամը պարզապես մեկ այլ ընտրողի փոխարեն լրացրել է այդ մարդու տվյալները: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ սխալմունքը շուտով կշտկվի:

Հետաքրքրական է, որ այս ընտրատեղամասում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք շուրջ 3-ն էին, և այն դպրոցում, որտեղ տեղակայված էր ընտրատեղամասը, մարդկանց կուտակումներ կային, որոնք կազմակերպում էին վստահված անձնաց և հանձնաժողովի անդամների ճոխ ընդմիջումը, իսկ ընդմիջումը կազմակերպողը առաքիչներին վճարում էր 20 հազարական դրամներով: Հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասում պատահական անձնաց կուտակումները բացատրեց հետևյալով. «Նրանք բոլորը վստահված անձինք են, հերթափոխով աշխատում են»:

Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը բավական ընկճված էր և վախենում էր խնդրել բոլոր «պատահական անձանց» ցույց տալ իրենց՝ վստահված անձ լինելու փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են՝ 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվականին (Սերժ Սարգսյան):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում