Մալաթիա-Սեբաստիա 8/09 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ է գրանցվել. ինչպես Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը, երկու անձինք փորձել են քվեարկել են այն դեպքում, երբ նրանց անձնագրերում քվեարկության կնիք է եղել:
Նա նշեց նաև, որ հանձնաժողովի նախագահին պահանջ է ներկայացրել՝ չափազանց մեծ թվով պատահական անձանց ընտրատեղամասից դուրս հանելը: Սակայն հանձնաժողովի նախագահը նրան բացատրել է, որ իբրև այդ մարդիկ վստահված անձինք:
Ասենք, որ այդ մարդիկ «Առաջին լրատվական»-ի նկարահանումների ժամանակ նստած էին ընտրատեղամասում, առանց վստահված անձի փաստաթղթի, և կազմակերպում էին հանձնաժողովի և վստահված անձանց ճոխ ընդմիջումները: Բերում էին մեծ քանակով հյութեր, խորոված, զանազան ուտելիքներ:









































