Իոսիֆ Ստալինի ավագ որդին՝ Յակով Ջուգաշվիլին, որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, եղել է դասալիք և դավաճան: Նման եզրակացության են եկել գերմանական Spiegel պարբերականի լրագրողները, որոնք ուսումնասիրել են ՌԴ ՊՆ Կենտրոնական արխիվի գաղտնազերծված փաստաթղթերը: Այս ամփոփումը հիմնված է Յակովի գերի ընկնելու հանգամանքների մասին մի շարք վկայությունների վրա: Ի դեպ, փաստաթղթերը, որոնք իրենցից ներկայացնում են բացահայտում գերմանացի լրագրողների համար, Ռուսաստանում հայտնի են վաղուց: Դրանց իսկությունը վիճարկում են ոչ առաջին անգամ:
1941 թվականի հուլիսի 21-ին 4-րդ տանկային գունդը, որտեղ, համաձայն պաշտոնական վարկածի, ծառայել է Յակով Ստալինը, նրա գտնվելու ենթադրյալ շրջան է ուղարկել հերթական որոնողական ջոկատը, որը հանդիպել է Ստալինի որդու հետ շրջափակումից փախած զինվորի: Նրանք այրել են իրենց փաստաթղթերը, քաղաքացիական հագուստ հագել: Հասնելով լճափ՝ Ջուգաշվիլին զինվորին խնդրել է հեռու գնալ, թողնել իրեն, որպեսզի հանգստանա:
Լրագրողները կարծում են, որ դրանից կարելի է եզրակացնել, որ Յակովը գիտակցաբար թույլ է տվել իրեն պատանդ վերցնել:
1941 թվականի հունիսի 22-ից հետո Յակովի ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չկան:
Առավել տարածված վարկածներից մեկի համաձայն ՝ մի քանի տեղափոխություններից հետո Յակովը հայտնվել է Զակսենհաուզի համակենտրոնացման ճամբարի А հատուկ ճամբարում, որտեղ1943-ի ապրիլի 14-ին նետվել է էլեկտրական ցանկապատի վրա:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ չկա որևէ վկայություն նրա գերի ընկնելու մասին, և նա 1941 թվականի հուլիսի 16-ին զոհվել է մարտում: Քրեական փորձաքննությունը պարզել է, որ գերության մեջ իբր թե արված նրա լուսանկարներն ու տեքստերը մոնտաժված են:









































