Իրանի իշխանությունները սկսել են մայրաքաղաք Թեհրանի խանութներից առգրավել Բուդդայի արձանները՝ բուդդիզմի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Բարբի» տիկնիկներն ու «Սիմփսոնները» ամերիկյան հեռուստասերիալի հետ կապված իրերի վաճառքն արդեն իսկ արգելվել է Իրանում՝ բնակչությանը պաշտպանելու համար արևմտյան ազդեցությունից:
Իրանի մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտի պետական պաշտոնյան հայտարարել է, որ Բուդդայի արձանները «մշակութային ներխուժման» մաս են՝ պահանջելով արգելել դրանց վաճառքը:
Իրանցիները գնում են Բուդդայի արձանները, որպեսզի զարդարեն իրենց տները: Դա ամենևին կապ չունի հավատալիքների հետ:








































