Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կտրականապես հրաժարվեց ընտրությունների ընթացքի վերաբերյալ որևէ մեկնաբանություններից: Նախագահի թեկնածուն հայտնեց, որ հայտարարությամբ հանդես կգա քվեարկության ավարտից հետո, երբ արդեն հստակ կլինի, թե քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Արման Մելիքյանը փոխանցեց, որ իր նախընտրական շտաբի անդամներն ու համակիրները մասնակցում են քվեարկությանը:









































