Երևանի 02/08 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է և մնացել է մեջը, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողանում նոր քվեաթերթիկներ ու ծրարներ հանել:
Այս պահին այդ ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են, հանձնաժողովի անդամները սպասում են ԿԸՀ-ից մարդկանց, ովքեր պետք է որոշեն, թե ինչ անել:
Նշենք, որ չհրկիզվող պահարանում են պահվում քվեաթերթիկներն ու ծրարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):










































