Ըստ հաղորդագրությունների՝ Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինները զավթել են կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող վերջին՝ Իդլիբ գավառի խոշորագույն քաղաքի մեծ մասը:
Ջիզր-էշ-Շուգուր քաղաքի գրոհը սկսվել է հինգշաբթի օրը: Մարտին ապստամբները իրենց վերահսկողության տակ են վերցրել գավառի մայրաքաղաքը։
Ակտիվիստների հաղորդմամբ՝ քաղաքի փողոցներում ընկած են կառավարական զորքերի տասնյակ զինվորականների մարմիններ: Քաղաքում արյունալից մարտեր են տեղի ունեցել: Ներկա պահին կառավարական զորքերը լքում են իրենց դիրքերը:
Քաղաքը ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Այն Իդլիբում կառավարական զորքերի գլխավոր հենակետերից էր: