Google-ը պատրաստվում է ստեղծել իր սեփական մանրածախ ցանցը: Մինչև վերջին ժամանակներս նման գաղափարը ֆանտաստիկ էր թվում, քանի որ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի ընկերությունը ավանդաբար խաղադրույք է կատարել վիրտուալ արտադրանքների վրա: Սակայն վերջին մի քանի տարիներին բիզնեսը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Google-ը սեփական հեռախոսներ և պլանշետներ է վաճառում, իսկ այժմ «ֆիզիկական» արտադրանքների շարքը կընդլայնվի: Մանրածախ առևտրով զբաղվող շատ ընկերություններ, օրինակ՝ Best Buy-ը, այսօր հատուկ հարթակներ են հատկացնում Google-ի սարքերի համար, սակայն ընկերությունը ձգտում է սեփական մանրածախ ցանցը հիմնել: Խանութները կդառնան լավագույն վայր Google X Lab-ի մշակած նոր տեխնոլոգիաները ցուցադրելու համար:









































