«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի քվեարկել: Նախորդ օրը լուրեր էին ատարծվել, որ նա երկրում չի:«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ առաջնորդը երկրում չէ և չի մասնակցելու ընտրություններին` նշելով, որ այս պահին որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):








































