Մեր խմբագրությունն Էրեբունի համայնքից ահազանգ է ստացել այն մասին, որ այնտեղ այսօր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը թաղապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ 5 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել:
Նոր Արեշի 35 125/3 հանրակացարանային շենքի լիազոր Անուշը, ով նաև Էրեբունու թաղապետարանի աշխատակից է, երեկոյան ժամը 17-18-ի կողմերը երկու հոգու ուղեկցությամբ շենքում անձնագրերի տվյալներ է հավաքել և 5 հազար դրամ ընտրակաշառք բաժանել` պայմանով, որ գնան ընտրության և, բնականաբար, ընտրեն Սերժ Սարգսյանին:







































