Սան-Սեբաստյանում կայացավ Իսպանիայի 2012/13թթ մրցաշրջանի 24-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» – «Լևանտե» հանդիպումը: Թիմերը չկարողացան պարզել հաղթողին, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Այսպիսով՝ դաշտի տերերն իրենց վաստակած միավորների թիվը հասցրեցին 37-ի, իսկ «Լևանտե»-ն իր ակտիվում ունի 34 միավոր:
«Ռեալ Սոսյեդադ» – «Լևանտե»՝ 1:1
1:0 Վելա (18’,11մ), 1:1 Միչել (29’, 11մ)








































