«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՉԼ գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակներում «Բավարիա»-ի դեմ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ Անգլիայի Գավաթի համար մղվող պայքարից դուրս մնալուց հետո ակումբը հնարավորություն կունենա ցուցադրել իր բնավորությունը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում փետրվարի 19-ին:
«Հարկավոր է կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա: Դա լավ հնարավորություն է՝ ապացուցելու, որ մենք ևս կամք ունենք, որ մեր թիմում կան խաղացողներ, ովքեր պատրաստ են պայքարել միմյանց համար: Դա միակ բանն է, որ մենք կարող ենք անել: Եթե խղճանք ինքներս մեզ, ապա սխալներ թույլ կտանք: Մեզ կարևոր հանդիպում է սպասվում, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները»,- ֆրանսիացի մասնագետին մեջբերում է բրտինական մամուլը:








































