Եվրոմիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անհանգստացած է Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված պաղեստինցիների առողջությամբ, ովքեր դեռևս շարունակում են հացադուլը:
«ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ ապահովել ձերբակալվածների ընտանիքների՝ նրանց այցելելու իրավունքը և հետևել մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին բոլոր ձերբակալված պաղեստինցիների նկատմամբ»,- ասվել է մամլո ասուլիսում:
Փաստաթղթում նշվում է Այման Շարավանի, Սամեր էլ-Իսավիի, Ջաֆար Ազիդիանի և Թարիք Քադանի առողջական տագնապալից վիճակի մասին:
Էշթոնի խոսքով՝ կալանավորվածները պետք է տեղեկացված լինեն կալանքի տակ մնալու ցանկացած պատճառի մասին, իսկ նրանց ձերբակալման օրինականությունը պետք է որոշվի առանց անարդարացի կալանավորման:
Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին՝ պաշտոնական մեղադրանք ներկայացնել յուրաքանչյուր ձերբակալվածի նկատմամբ, որպեսզի տեղի ունենա արդար դատական գործընթաց՝ առանց անհիմն ձերբակալությունների:








































