BMW-ն գլխավորել է աշխարհի ամենահարգելի կորպորացիաների ցուցակը, որը կազմել է Reputation Institute գործակալությունը:
100 ընկերությունների ցուցակում երկրորդ տեղում է Google-ը: Առաջատարների եռյակը եզրափակում է Daimler ավտոկոնցեռնը:
Ցուցակի լավագույն հնգյակում են հայտնվել նաև Rolex-ը և LEGO Group-ը, իսկ լավագույն տասնյակում տեղ են գտել Walt Disney Company-ն, Canon-ը, Apple-ը, Sony-ն և Intel-ը:
Հետազոտությունն ավանդաբար անց է կացվում աշխարհի 15 ամենախոշոր երկրներում` Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Մեքսիկա, Ռուսաստան, Հարավային Կորեա, Իսպանիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ:









































