Այսօր` ապրիլի 21-ին Ծաղկաձորում կայացան շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի մրցակիցը Կուբայի ընտրանին էր:
Կուբա – Հայաստան՝ 2,5։1,5
Լենյեր Դոմինգես – Լևոն Արոնյան՝ 0,5։0,5
Լասարո Բրունո Բատիստա – Գաբրիել Սարգսյան՝ 1։0
Յուրի Գոնսալես Վիդալ – Հրանտ Մելքումյան՝ 0։1
Յունիեսկի Պերես Կուեսադա – Վլադիմիր Հակոբյան՝ 1։0
Այսպիսով, երրորդ տուրից հետո Հայաստանի ընտրանին մեկ մրցավեճում հաղթել է, երկուսում` պարտվել:









































