Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ այսօր կայանալիք պատասխան խաղը:
Կատալոնական ակումբն առաջին մրցավեճում առավելության էր հասել 1:3 հաշվով: Իբրահիմովիչը նշել է, որ ՊՍԺ-ն կորցնելու ոչինչ չունի:
«ՊՍԺ-ն կորցնելու ոչինչ չունի: Հաջորդ փուլ դուրս գալու համար կանենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է: Պետք է հավատալ մեր ուժերին ու հուսալ, որ դիմակայության արդյունքում հաջողության կհասնենք»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:







































