Google-ը դատական հայց է ներկայացրել British Telecom (BT Group) ընկերության դեմ` նրան մեղադրելով պատենտները խախտելու համար, որոնք վերաբերում են հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաներին:
Դատական գործընթացի պատճառ են դարձել 3 պատենտներ, որոնցից 3-ը Google-ը մի ժամանակ գնել էր IBM-ից, իսկ մեկը՝ Fujitsu-ից, հաղորդում է բրիտանական The Financial Times թերթը:
Google-ը Կալիֆոռնիայի դաշնային դատարան է ներկայացրել միանգամից 4 հայց: Դրանք Google-ի պատասխան քայլն են BT-ի 6 հայցի դեմ, որոնք British Telecom-ը ներկայացրել էր 2011-ի դեկտեմբերին:
Google-ի փաստաբանների խոսքով` բրիտանական օպերատորը միտումնավոր կերպով իր պատենտների իրավունքները փոխանցում է փոքր «պատենտային տրոլերի», որպեսզի վերջիններս Google-ի հետ դատական գործընթացների մեջ լինեն իրենց անունից:









































