Ազգային ժողովը հենց նոր սկսեց քննարկել նվազագույն զամբյուղի մասին ՀՅԴ խմբակցության օրինագիծը: Նշենք, որ ՀՅԴ-ն նախագիծը համարել էր հրատապ և ընդգրկել արտահերթ քննարկվող նախագծերի մեջ:
Այժմ նախագիծը ներկայացնում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունը առաջարկում է ավելացնել նվազագույն կենսապահովման զամբյուղի չափը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այն հարկավոր է համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:
Դաշնակցական պատգամավորն ասաց, որ այս նախագիծը առաջարկվել է՝ հաշվի առնելով սննդի բնագավառում միջազգային քաղաքականությունը:









































