Friday, 12 06 2026
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Պաշտոնական. Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՉԿԿԿԿ քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունիի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունների մասին. «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հայ-չինական հարաբերություններին, և Ձեր այցը, մեր համոզմամբ, կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետք է հաստատվեն ու ընդլայնվեն տնտեսական կապերը, և կա չիրացված հսկայական ներուժ: Քաղաքական փոխհարաբերությունների մակարդակը բավական բարձր է, քաղաքական ոլորտում չկա չլուծված որևէ հարց, բայց տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում: Վերջին շրջանում որոշակի դրական միտում ենք նկատում այդ ուղղությամբ, ինչի վառ վկայությունն անցած տարի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումն էր»:

Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել չինացի գործարարների կողմից ՀՀ տնտեսության մի շարք, մասնավորապես, հանքահումքային ու քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու շահագրգռվածությունը և կարևորել այսօր կայանալիք հայ-չինական գործարար համաժողովի դերը փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման գործում:

Վարչապետը բարձր է գնահատել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի աշխատանքները` երախտագիտություն հայտնելով ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար:

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները: Խոսելով հայ-չինական գործակցության խորացման կարևորությունից` նա նշել է. «Մեր երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը բարձր մակարդակի վրա է, և քաղաքական երկխոսության այդ լավ հիմքերը պետք է օգտագործենք տնտեսության, կրթության, մշակույթի և գիտատեխնիկական ոլորտներում մեր փոխհարաբերություններն ընդլայնելու համար»:

Երկուստեք փաստելով տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը ներկայացրել է 2010թ. սեպտեմբերին Չինաստան կատարած այցի շրջանակում քննարկված ծրագրերը: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են հյուսիս-հարավ երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հնարավոր մասնակցության, բազալտի վերամշակման համատեղ գործարանի կառուցման, ինչպես նաև զբոսաշրջության ու հանքահումքային արդյունաբերության ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Որպես հեռանկարային ուղղություն` առանձնացվել է միջտարածաշրջանային գործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության բնագավառներում կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Խոսելով ուսանողների փոխանակման շարունակական ծրագրերից` Լի Չանչունը կարևորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը և հավելել, որ այս տարի Չինաստանի կառավարությունը 30 կրթաթոշակ է տրամադրել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, այդ թվում` Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներին: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում ընդգծվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության խորացումը:
Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը և իր ողջույնները փոխանցել Չինաստանի իր պաշտոնակցին:

Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շյանը: Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև, ինչպես նաև Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև: Առաջին հուշագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության և մամուլի ու հրատարակչության գլխավոր վարչության նախարար Լյու Բինձիեն, երկրորդը` Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում