Հայտնի է դարձել, որ Բենեդիկտ Քամբերբեթչը բանակցություններ է վարում Դևիդ Բոուի դերը մարմնավորելու առնչությամբ: «Շերլոկ» սերիալի աստղը կարող է խաղալ մեկ այլ ռոք լեգենդի՝ Ֆրեդի Մերկուրիի կյանքի մասին պատմող ֆիլմում, հայտնում է spletnik.ru-ն:
Խոսքը վերաբերում է վաղուց պլանավորված Under Pressure ֆիլմին, որի մասին արդեն մամուլը գրում է 5 տարի շարունակ: Այդ ամբողջ ժամանակ հայտնվում էին տարբեր տեղեկություններ, թե ով է մարմնավորելու Queen խմբի ղեկավարին:
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ այդ դերի համար հաստատվել էր Սաշա Բարոն Կոենը: Ապա պարզվել էր, որ դերասանը դուրս է եկել նախագծից:
Այն մասին, որ ֆիլմում լինելու է նաև Բոուի կերպարը, ու նրան կարող է մարմնավորել Քամբերբեթչը, հայտնի է դարձել Sony ստուդիայի աշխատակիցների նամակագրությունից:
Ի դեպ, դերասանը հարցազրույցում մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ երազում է էկրանին մարմնավորել Բոուի կերպարը:














































