Գիտնականները պարզել են, որ ծխելը և երկվորյակ բեղմնավորելու հավանականությունն ուղղակիորեն կապված են: Հետազոտողների աշխատանքին ավելի մանրամսն կարելի է ծանոթանալ Тhe American Journal of Human Biology-ում:
Չնայած նիկոտինով օրգանիզմի թունավորումը նվազեցնում է կնոջ պտղաբերությունը՝ գիտնականները պարզել են, որ ծխելն ազդում է նաև TP53 գենի վրա: Նիկոտինի ազդեցությամբ գենը մուտացիայի է ենթարկվում՝ խախտելով երկվորյակի բեղմնավորման նորմալ հավանականությունը:
Իրենց հետազոտությունների ժամանակ գիտնականները մի քանի գենետիկ գործոն են առանձնացրել, որոնք ազդում են երկու էմբրիոնների ձևավորման վրա, բայց որպես գլխավոր նշել են TP53 գենի գործունեությունը: Հետազոտողները միանշանակ եզրակացություն են արել՝ ծխելը զգալիորեն մեծացնում է երկվորյակի մայր դառնալու կնոջ հնարավորությունները:









































