Mercedes-Benz և Cigarette Racing ընկերությունները կառուցել են աշխարհի ամենաարագ և հզոր էլեկտրական մոտորանավակը: Cigarette AMG Electric Drive Concept անունը կրող մոտորանավակը ցուցադրվել է նավակների միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Մայամիում:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մոտորանավակը ստացել է Mercedes-Benz SLS AMG Electric Drive էլեկտրական սուպերքարի կոմպոնենտներ: Այն հարստացված է երկու ուժային սարքերով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է վեց էլեկտրաշարժիչներից: Բոլոր ագրեգատների ընդհանուր հզորությունը կազմում է 1656 կիլովատ կամ 2251 ձիաուժ:
Շարժիչները սնուցվում են չորս Li-ion մարտկոցներից: Մոտորանավակը հարստացված է 22 կիլովատտանոց սարքերով, որոնք մարտկոցները լիցքավորում են յոթ ժամում:
Cigarette AMG Electric Drive Concept-ը մեկ ժամում կարող է բացել 160 կմ արագություն:









































