Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնյեն հայտնել էր, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:
Հիշեցնենք, ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կլինի Երևանում՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: