Իտալիայի իշխանությունները ձերբակալել են Միջերկրական ծովում խորտակված նավից փրկված 2 մարդու՝ մարդկանց վաճառքով զբաղվելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոյին:
Կասկածյալները ձերբակալվել են այլ փրկվածների հետ Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ հասնելուց հետո: Նրանց կալանքի տակ վերցնելու կարգադրությունը տվել է Կատանիայի դատախազ Ջովանի Սալվին: Դատախազի գրասենյակի աշխատակիցների խոսքերով՝ ձերբակալվել են խորտակված նավի կապիտանը և նրա օգնականը:









































