Հաագայի միջազգային քրեական դատարանը Չադի և Լիբիայի իշխանություններից պահանջում է ձերբակալել և հանձնել Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին, որը մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանելու է այդ երկրներ:
Քաղաքական գործչին ձերբակալելու հրաման էր արձակվել 2008թ., նա մեղադրվում է Դարֆուրի հակամարտության ժամանակ Սուդանի կողմից կատարված հանցագործություններում, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ակնկալվում է, որ Օմար Ալ-Բաշիրը Չադ և Լիբիա կժամանի 48 ժամվա ընթացքում:
Հարկ է նշել, որ 2009-2010թթ. Սուդանի նախագահն այցելել է Չադ, սակայն նրան ոչ մեկը չի ձերբակալել:









































