Ապրիլի 20-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատր Նիլս Մուժնիեկսը հրապարակել է իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան իր դիմումի տեքստը:
Եվրահանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմումը թվով արդեն 5-րդն է 2005թ. հետո. դրանում բարձրացվում է Ադրբեջանում ազատ խոսքի և հավաքների ազատության բացակայության, այդ թվում քննադատող ձայների նկատմամբ բռնաճնշումների հարցը:
«Լեյլա ևԱրիֆ Յունուսների գործը ցույց է տալիս այն բռնաճնշումների պատկերը, որոնք պատել են Ադրբեջանը վերջին տարիներին, որտեղ իրավապաշտպանները ենթարկվում են ճնշումների օրենսդրական սահմանափակումների միջոցով, ընտրողական հարձակումների միջոցով, որոնք ուղեկցվում են վստահություն չներշնչող քրեական հետապնդումներով»,- ասվում է եվրահանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է contact.az-ը:
Հիշեցնենք, Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են 2014թ. ամռանը, նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու համար:







































