Չեխիայի դեղատներում 2013թ. ընթացքում կվաճառվի կանեփ, սակայն այն չի սուբսիդավորվի ապահովագրական ընկերությունների կողմից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Չեխիայի ռադիոկայանին:
Չեխիայի գործող նախագահ Վացիսլավ Կլաուսը հաստատել էր գործող օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց՝ թույլատրվում է կանեփն օգտագործել բժշկական նպատակների համար:
Ինչպես հաղորդում է Չեխիայի ռադիոկայանը, արդեն այս տարի երկրի դեղատներում բժշկի նշանակմամբ հնարավոր է ձեռք բերել կանեփ: Օրենքի համաձայն` բուժման նպատակով մարիխուանայի գնումը սահմանափակված է՝ ամսական շուրջ 80 դոլարի: Մարիխուանա ձեռք բերելու համար ապահովագրական ընկերությունները հրաժարվում են հիվանդներին փոխհատուցել բժշկական հիմնադրամներից:
Չեխիայի առողջապահության նախարար Լեոշ Հեգերը հայտարարել է, որ կանեփը բուժման հավելյալ միջոց է և այդ պատճառով չի կարող սուբսիդավորվել ապահովագրական ընկերությունների կողմից:








































