Եթովպիայի իշխանությունները չեն կարողանում հաստատել, որ ԴԱԻՇ-ի նոր տեսանյութում պատկերված է երկրի քաղաքացիների մահապատիժը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով կառավարության մամլո քարտուղարին:
«Մենք տեսել ենք տեսանյութը, սակայն Կահիրեում մեր դեսպանատունը չի կարողացել հաստատել, որ զոհերը Եթովպիայի քաղաքացիներ են»,- ասել է նա:
Բացի դրանից՝ Եթովպիայի իշխանությունները պատրաստ են երկրի քաղաքացիներին տարհանել Լիբիայից:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի գրոհայինները տարածել էին տեսանյութ, որում պատկերված է Լիբիայում եթովպացի քրիստոնյաների սպանությունը: