«Ինձ ինսուլտ է խփել, բոլոր բժիշկներն ասում են` ոտքս չի աշխատում, հազիվ եմ քայլում, բժիշկները թուղթ են տվել, որ կարողանամ հաշմանդամության կարգ հանեմ, բայց ստեղ չեն տալիս»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մալաթիայի պոլիկլինիկայից հաշմանադմության կարգ տալուն սպասող թոշակառու Հովսեփյան Մարգարիտան: Նա նշեց, որ արդեն տևական ժամանակ է պոլիկլինիկա է գալիս կարգի համար, բայց չեն տալիս. պատճառաբանում են, որ բժիշկները սխալ են գրել:
Նրա ամուսինը դժգոհեց, որ իրենց ստացած 26 հազար թոշակով չեն հասցնում դեղեր գնել, ամենաքիչը 45 հազար դրամ դեղերի համար է ծախսվում, իսկ իրենք օգնող չունեն:
«Առաջին լրատվական»-ը զրուցել է նաև այլ թոշակառուների հետ, ովքեր չեն կարողանում իրենց առողջական խնդիրները հոգալ, քանի որ քաշքշուկի և փողի փնտրտուքի մեջ են:
Մանրամասները՝ տեսանյութում









































