Facebook սոցիալական ցանցը հաքերների կողմից ենթարկվել է «ընդլայնված հարձակման»: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 15-ին, ասվել է Facebook սոցիալական ցանցի տարածած հաղորդագրության մեջ:
Հունվարին անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ հարձակման համար հաքերները օգտագործել են բջջային հեռախոսների արտադրմամբ զբաղվող ընկերության կայքը, որից հաճախ են օգտվել Facebook-ի մի շարք աշխատակիցներ: Այդ կայքի այցելության ժամանակ աշխատակիցների նոթբուքերում հայտնվել է էքսփլոյթ, որը թույլ է տվել հետագայում վնասաբեր ծրագիր տեղադրել: Facebook-ի աշխատակիցների նոթբուքերը հագեցած են եղել նորագույն հակավիրուսային ծրագրերով:
Աշխատակիցները հարձակումը հայտնաբերելուց հետո այդ մասին տեղեկացրել են իրավապահներին և Oracle ընկերությանը:
Facebook-ի հայտարարության մեջ նշվում է, որ ոչ մի տվյալ չկա այն մասին, որ հաքերները կարողացել են մուտք գործել օգտատերերի անձնական տվյալներին:









































