Sunday, 21 06 2026
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին

Երվանդ Մանարյանի համար պարզ չէ` ինչու է կուսակցությունը կոչվելու ՀԱԿ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի և կինոյի դերասան Երվանդ Մանարյանը նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությանը չի ցանկանում անդամագրվել: Խնդիրն այն չէ, որ Ե. Մանարյանը դեմ է կուսակցական լինելուն (երիտասարդ տարիներին կուսակցական է եղել դեռ հայրենիք գալուց առաջ), պարզապես չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է նույն անունը կրեր կուսակցությունը:

«Արդեն կար ՀԱԿ, ինչո՞ւ նորից ստեղծել նույն անունը կրող կուսակցություն, կարելի էր, չէ՞, անունը փոխել, որ մարդկանց համար պարզ դառնար՝ ՀԱԿ-ը կառույց է, որտեղ հավաքվել էին տարբեր կուսակցություններ՝ խնդիրներ լուծելու, իսկ սա արդեն մեկ կուսակցություն է, մեկ գաղափարակից ընկերների հավաք: Ամեն ինչ խառնվում է իրար, ստեղծվում է շփոթ, որը կարծում եմ` ճիշտ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մանարյանը:

ՀԱԿ-ի համակիրն այն կարծիքին է, որ պետք չէր այս շփոթը ստեղծել, թեև չի կարծում, որ ՀԱԿ գոյություն չունի, քանի որ դեռ կուսակցություններ կան, որոնք շարունակում են մնալ ՀԱԿ-ում. «Ամենատարբեր համոզմունքի և ամենատարբեր ուղղվածության, քաղաքական տրամաբանության կուսակցություններ էին հավաքված, բայց որովհետև ունեին երկրին վերաբերող մեկ ընդհանուր խնդիր, դրա համար հավաքվել էին մի տեղ, որ այդ խնդիրը լուծեին:

Հայտարարություն չեղավ այն մասին, որ այս խումբը չի կարողանում այդ խնդիրը լուծել ու լուծարվում է, և հիմա կուսակցություն են ստեղծում, որը շփոթ է առաջացնում, և դա մեզ չի օգնում: Մեզ պետք չէր այդ շփոթը ստեղծել, որովհետև կուսակցությունը որոշակի համոզմունքներ ունեցող, քաղաքական որոշակի տեսակետներ հետապնդող մարդկանց հավաքականություն է, իսկ նախորդը ամենատարբեր համոզմունքներ ունեցող մեկ ընդհանուր հավաքականություն էր»,- ասաց նա:

Ինչո՞ւ ՀԱԿ-ին չհաջողվեց դրված խնդիրները լուծել, արդյոք ցավալի չէ՞, որ ՀԱԿ-ը սպառվել է, ի վերջո՝ ո՞րն էր ձախողման պատճառը, ի պատասխան մեր հարցերի՝ Երվանդ Մանարյանը նշեց. «Դժվար է ասել, հոգիս, մանավանդ մտավորականներին քաղաքական կուսակցություններին վերաբերող այդպիսի խորը և բարդ հարցեր պետք չէ տալ: Արվեստագետը որոշ խնդիրների ավելի թեթև նայող մարդ է, իսկ սրանք շատ լուրջ քաղաքական խնդիրներ են, որոնց իրենք` քաղաքագետները, կարող են պատասխանել: Չի բացառվում, որ պատասխան տվողներն էլ ինչ-որ տեղ չկարողանան որոշում կայացնել, մեկի մոտ հաջողվում է, մյուսի մոտ՝ ոչ, և դրանից ելնելով՝ պետք չէ եզրակացություններ անել: Քաղաքականությունը հենց դրանով է հետաքրքիր, սա հենց ժամանակի բաբախյունն է: Չի կարող պատահել, որ որևէ մեկը գտնի ճիշտ պատասխանը, և բոլորը գնան նրա հետևից. այդպես չի պատահում, այդպես ճիշտ չէ»,- ասաց Երվանդ Մանարյանը:

Նա խորհուրդ տվեց սպասել ընտրությունների ավարտին, որից հետո արդեն կորոշակիանա՝ որ կուսակցությունն է գնում, որը՝ մնում, հետո արդեն ինքը վերջնականապես կորոշի` ինքը որտեղ է մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում