Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Հրազդանի բժշկական քոլեջի տնօրենը 3 հազար դրամով է որոշել ուսանողի տեսական գիտելիքները բավարա՞ր են, թե՞ ոչ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ընթանում է Ռուզաննա Մանուկյանի գործի դատական քննությունը:

Ռուզաննա Մանուկյանը Հրազդանի պետական բժշկական քոլեջի տնօրենն է եղել:

Ըստ մեղադրանքի՝ 2012-2013 ուսումնական տարվա պետական ավարտական քննություններից առաջ, «Տեսական գիտելիքների ստուգում» ավարտական պետական քննությանը դրական գնահատականներ նշանակելու համար քոլեջի ավարտական խմբերի ուսանողներից քոլեջի տնօրենը որպես կաշառք շորթմամբ պահանջել է գումարներ:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննա Մանուկյանի ցուցումով հիշյալ քննությանը դրական գնահատականներ նշանակելու համար «Քույրական գործ» ավարտական խմբի 24 ուսանողներից նրանց դասղեկի միջոցով 2013 թվականի մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբը հավաքվել է 3 հազարական դրամ:

Հավաքված գումարը՝ 72 հազար դրամը, դասղեկը փոխանցել է քոլեջի փոխտնօրենին, վերջինս էլ հանձնել է տնօրեն Ռուզաննա Մանուկյանին:

«Տեսական գիտելիքների ստուգում» առարկայի ավարտական պետական քննության հաջորդ օրը՝ հունիսի 11-ին, Ռուզաննա Մանուկյանի ցուցումով փոխտնօրենը վերոհիշյալ խմբում հայտարարել է, թե ամբողջ խումբը քննությունը հանձնել է անբավարար, անհրաժեշտ է քննությունը վերահանձնել: «Վերահանձնելու» պայմանը եղել է այն, որ յուրաքանչյուր ուսանող պետք է նորից 3 հազարական դրամ հավաքեր:

24 ուսանողները հավաքել են ընդհանուր՝ 72 հազար դրամ: Գումարը հունիսի 17-ին ամբողջությամբ տրվել է Ռուզաննա Մանուկյանին: Բայց տնօրենը չի հասցրել որոշել՝ ուսանողները բավարար են ստանում, թե՞ անբավարար, որովհետև գումարն ստանալուց անմիջապես հետո ԱԱԾ աշխատակիցները տնօրենի մոտից հայտնաբերել են այն:

Նույն կերպ, ըստ մեղադրանքի, տնօրենի ցուցումով գումար էին հավաքել նաև «Մանկաբարձական գործ» ավարտական խմբի բոլոր 19 ուսանողները: Նրանց հավաքածը 57 հազար դրամ պիտի լիներ, բայց այդ գումարը դեռ ամբողջովին չհավաքված՝ տնօրենը բռնվել է «Քույրական գործ» խմբի գումարները վերցնելու համար:

45-ամյա Ռուզաննա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում