ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այսօր բոյկոտեց առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության դրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե նախագծի քննարկումները պարզ դարձրին, թե ինչու իրենք չեն մասնակցում քվեարկությանը: Օրինագիծը, այնուամենայնիվ, ընդունվեց ձայների 71 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ:
ԱԺ-ն ընդունեց նաև «Մրցակցության պաշտպանության մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքների նախագծերը:








































