Ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ են իրականացնում ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող օդանավակայաններ՝ այնտեղ հասցնելով զինամթերք, գումար և սննդամթերք: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայր Հասան Ֆիրուզաբադին իրանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ հաղորդում է TASS-ը:
«Մենք տվյալներ ենք ստացել, որ ամերիկյան ինքնաթիռները վայրէջքներ են կատարում և թռչում են ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող օդանավակայաններից»,- նրա խոսքերը մեջբերում է Farce գործակալությունը:
«ԱՄՆ-ը չպետք է զենք, գումար և սննդամթերք մատակարարի ԴԱԻՇ-ին, իսկ հետո ներողություն խնդրի՝ իբր դա սխալմամբ են արել: Ամերիկացիները խոսքերով պնդում են, որ ցանկանում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, սակայն գործնականում այլ բան ենք տեսնում»,-կարծում է նա:









































