Վիկտոր Ֆլեմինգի հանրահայտ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր դերակատար՝ անգլիացի դերասանուհի Վիվիեն Լիի զգեստը Կալիֆոռնիայում աճուրդում վաճառվել է 137 հազար դոլարով:
Վաճառքի են դրվել մոխրագույն ժակետն ու կիսաշրջազգեստը, որոնցով գլխավոր հերոսուհին մարմնավորել է Սքարլեթ Օ՛Հարայի կերպարը ֆիլմի չորս գլխավոր տեսարաններում: 1939թ.-ին էկրաններ բարձրացած ֆիլմը Վիվիեն Լիին բերել է «Օսկար»:
Ինչպես հաղորդում է Heritage Auctions աճուրդի տունը՝ վաճառված կոստյումը եղել է այն 150 իրերի շարքում, որոնք առաջարկվել են կոլեկցիոներ Ջեյմս Թամբլինի կողմից:
Անձամբ Թամբլինը այն գնել էր մի կինոընկերությունից՝ ընդամենը 20 դոլարով: