Bloomberg-ի առևտրի բաժինների մեծ մասի աշխատանքը վերականգնվել է: Դրանց աշխատանքի խաթարում էր նկատվել ուրբաթ օրը: Այդ մասին հաղորդել է հենց ընկերությունը:
«Մեր հաճախորդների սպասարկումը մեծամասամբ վերականգնվել է: Մենք շարունակում ենք աշխատել համակարգի լիակատար վերականգնման ուղղությամբ»,- նշվում է Bloomberg-ի հայտարարությունում:
Bloomberg-ի առևտրային տերմինալում փոփոխությունները հանգեցրել էին ողջ աշխարհից գրեթե 300 հազար թրեյդերների աշխատանքի խափանման, իսկ բրիտանական կառավարությունը չեղյալ էր հայտարարել պետական արժեթղթերի վաճառքը՝ նշել է Gardian-ը:
Ըստ պարբերականի տվյալների՝ առավոտյան ժամերին տեղի ունեցող անսարքության պատճառով բոլոր գործարքները չեղյալ են հայտարարվել և զրոյացվել, իսկ վաճառքը վերսկսվել է համակարգի աշխատանքի վերականգնումից հետո:
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ ընկերության տերմինալներից օգտվում է ավելի քան 320 հազար մարդ ամբողջ աշխարհից:











































