Ղրիմի առավել հայտնի զբոսաշրջային 7 քաղաքներում երթևեկության նշանների կողքին կհայտնվեն «համբուրվելու համար նախատեսված վայր» գրառմամբ ցուցանակներ: Առաջին նմանօրինակ ցուցանակը տեղադրվել է փետրվարի 14-ին՝ Սիմֆերոպոլ քաղաքում:
Այդպիսի ցուցանակներ կտեղադրվեն այգիներում, պուրակներում: Դա արվել է, որպեսզի զույգերը այդ նշանների տակ լուսանկարվեն, իսկ մթնոլորտը ռոմանտիկ լինի:
Նման ցուցանակներ կլինեն Յալթայում, Եվպատորիայում, Ֆեոդոսիայում, Սևաստոպոլում: Ցուցանակները կհամապատասխանեն այլ ցուցանակների համար նախատեսված ստանդարտներին:
Հետագայում այդ երևույթը գուցե ողջ երկրում տարածում գտնի:









































