Իրանը Եմենի հակամարտության կարգավորման ծրագիր է ներկայացրել ՄԱԿ-ում, հայտնում է «Ռոսիա 24» ալիքը: Այն կազմված է 4 կետից, որոնցից առաջինը կրակի դադարեցման ռեժիմի սահմանումն է: Ծրագրի երկրորդ կետը նախատեսում է տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հումանիտար միջանցքների ստեղծում: Այնուհետև նախատեսվում է հակամարտող բոլոր կողմերի հետ ազգամիջյան երկխոսության վերականգնում, «ազգային միասնության ներառական կառավարության» ստեղծում: Իրանի առաջարկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից առայժմ արձագանք չի ստացվել:
Մինչ այդ Եմենում ամբողջ ուժով շարունակվում է հութիների դեմ «Վճռականության փոթորիկ» գործողությունը: Արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Սանայի, Ադենի և Թաիզի ուղղությամբ, որտեղ կարող են լինել ապստամբների հիմնական դիրքերը: Օդային մարտերի 3 շաբաթվա ընթացքում 150.000 մարդ մնացել է առանց տանիքի: Ավելի քան 750 խաղաղ բնակիչ է զոհվել:










































