Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը նշել է ակումբում սերնդափոխություն կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի հետո շատ ուշ չլինի:
««Բավարիա»-ն պետք է գիտակցաբար մոտենա սերնդափոխության հարցին: Ֆիլիպ Լամն ու Բաստիան Շվայնշտայգերը շուտով 30 տարեկան կդառնան: Խաբի Ալոնսոն ավելի մեծ է, Արիեն Ռոբենն ու Ֆրանկ Ռիբերին նույնպես երիտասարդ չեն: Մենք պետք է հաշվի առնենք այդ ամենը:
Ես հասկանում եմ, որ նշված բոլոր ֆուտբոլիստները մեծագույն խաղացողներ են և նրանց դուր չի գալիս այս թեման, քանի որ կարծում են, թե կարող են բարձրակարգ խաղ ցուցադրել մինչև 45 տարեկանը: Բայց դա այդպես չէ: Վստահ եմ, որ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստը կհարգեն այդ որոշումը»,-Sport-ը մեջբերում է Զամերի խոսքերը:








































