Իտալիայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրում ամենից շատ որոնվող 30 հանցագործներից մեկին` նեապոլիտանական մաֆիայի պարագլուխ Ջովաննի Էսպոզիտոյին:
13 տարի մաֆիայի 47-ամյա պարագլուխը գտնվում էր հետախուզման մեջ: Ձերբակալությունը իրականացվել է Նեապոլի մերձակայքում գտնվող Կազերտա քաղաքում: Զինված հանցագործը փորձել է թաքնվել:
Էսպոզիտոն արդեն հեռակա կարգով դատապարտվել էր ցմահ ազատազրկման` մարդասպանության և հանցավոր գործունեություն իրականացնելու մեղադրանքով: Նրա եղբայր Մարիոն ևս «որջի» անդամ է և գտնվում է խիստ ռեժիմով կալանքի տակ:








































