Հունաստանը պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնի, որպեսզի վարկատուներին ցույց տա իր պատրաստակամությունը ճգնաժամից դուրս գալու հետ կապված սեփական քայլերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է RIA Novosti-ն:
«Հունաստանը պետք է բարեփոխումներ նախաձեռնի: Նրանք պետք է հարկեր հավաքեն, կրճատեն իրենց բյուրոկրատիան, աշխատանքի շուկայում հասնեն մեծ ճկունության»,- ասել է Օբաման Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Օբաման հիշեցրել է, որ զանգահարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, երբ վերջինս իշխանության եկավ և ասել, որ նրա կառավարությունը «պետք է ամբողջ ժողովրդին ցույց տա, որ պատրաստ է զարգանալ»: