Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Օսկարի ապագայի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Օսկարը չի լքի թիմը: Դեռ մի քանի ամիս առաջ նա երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «Չելսի»-ի հետ: Նա մեզ է միացել 3 տարի առաջ, իսկ հիմա դեռ 23 տարեկան է:
Սա նրա կարիերայի լավագույն տարիներն են: Ոչ ոք չի ցանկանում վաճառել նրա տրանսֆերը»,- հայտարարել է Մոուրինյոն:









































