Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքի բնակչուհին հետաքրքրության համար Google-ի քարտեզում դիտել է քաղաքը և դրա մոտ տեղակայված հին գյուղերից մեկի ավերակներում հայտնաբերել է մարդկային ստվեր:
Ինչպես հաղորդում է The Post-ը, 38-ամյա Ֆիոնա Փաուելը կարծում է, որ տեսել է ուրվական: Նրա խոսքերով՝ ուրվականը նայել է ավերակներին:
Ֆիոնա Թաուելին սկսել է հետաքրքրել Բրիսթոլի պատմությունն այն բանից հետո, երբ գիրք է կարդացել Չարլթոնի մասին՝ փոքր գյուղ, որը գոյություն է ունեցել Բրիսթոլի մոտակայքում մինչև 1946 թ.: Այդ ժամանակ գյուղի բնակիչներին տարհանել են, իսկ գյուղը՝ քանդել: Դրա տեղում կառուցվել է Bristol Filton օդանավակայանը:
Չարլթոն գյուղը գոյություն է ունեցել դեռևս 17-րդ դարում: Վերջերս նախկին գյուղի տարածքը գնել են, իսկ օդանավակայանը 2012 թ. դեկտեմբերից դադարել է գործելուց:
Նախկին օդանավակայանի վայրում կառուցվելու է նոր բնակավայր՝ ավելի քան 2000 տներով, որը կոչվելու է Չարլթոն Հեյզ:











































