Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբը պատրաստ է 41 մլն եվրո վճարել 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց: Առաջիկա օրերին ակումբների միջև պաշտոնական բանակցություններ կսկսվեն:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 27 հանդիպում է անցկացրել և 12 գոլ խփել:


































