«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի` Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Գրանադա»-ի դեմ խաղից առաջ:
«Վալենսիա»-ի դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով փորձառու ֆուտբոլիստը 2 շաբաթ մարզվում էր անհատական ծրագրով:
Կատալոնական ակումբի հարձակվող Դավիդ Վիլյան, ում այսօր դուրս են գրել հիվանդանոցից, մարզվել է մարզադահլիճում:








































