Համաձայն հնագետների նոր հետազոտության` 3,3 մլն տարի առաջ ժամանակակից Քենիայի տարածքում ապրել են մարդու նախնիները, որոնք ի վիճակի են եղել ստեղծել բավական բարդ քարե գործիքներ:
Գիտնականները հայտնաբերել են այդ եզակի ցուցանմուշներն ու պարզել, որ դրանք 700 հազար տարով ավելի հին են, քան այսօրվա դրությամբ ամենահին հայտնի գործիքները:
Եթե ցուցանմուշների ճշմարտացիությունն ու տարիքը հաստատվեն անկախ փորձագետների կողմից, այդ բացահայտումը կարող է հեղաշրջել մարդկության վաղ պատմության մասին որոշ պատկերացումներ:
Հնարավոր է, մարդու ամենահայտնի նախահայրերը, ինչպես ասենք ավստրալոպիթեկներն են, կարող էին լինել առաջին ինժեներները, որոնք ստեղծել են աշխատանքի քարե գործիքներ:









































