Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը կմարմնավորի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին՝ Պիեռ Մորգանի «Պաշտոնական ընդունելություն» պիեսի հիման վրա բեմադրված թատերական նոր ներկայացման մեջ: Այն թագուհու ու երկրի վարչապետի հանդիպումների մասին է:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա վաղը՝ Լոնդոնի Gielgud թատրոնում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ներկայացումը հիմնված է թագուհու ու վարչապետի ամենօրյա հանդիպումների հորինված թեմաների վրա: Այդ հանդիպումների բովանդակությունը խիստ գաղտնի է, ու կողմերից ոչ ոք, պայմանավորվածության համաձայն, չի հրապարակում դրա բովանդակությունը անգամ մտերիմներին:
Թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր 60-ամյա գահակալության տարիներին շփվել է կառավարության 12 ղեկավարների հետ՝ սկսած Ուինսթոն Չերչիլից մինչև Դևիդ Քեմերոն:
Հիշեցնենք, որ Միրենը արդեն մարմնավորել է Էլիզաբեթ 2-րդին «Թագուհին» ֆիլմում(2006թ.), որի սցենարիստը դարձյալ Մորգանն է:
Այդ դերի համար դերասանուհին արժանացավ «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» և բրիտանական կինոակադեմիայի՝ BAFTA-ի մրցանակին:









































