Հոկեյի միջազգային երիտասարդական մրցաշարի հանդիպումներից մեկն ավարտվել է 60:0 հաշվով: Այդպես է ավարտվել Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության Սանկտ Պետերբուրգի և Արաբական Էմիրությունների թիմերի խաղը:
Ռուսաստանի թիմը զարմանալի նվաճում է գրանցել` հեղինակելով միջինը մեկ գոլ 1 րոպեի ընթացքում:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի վիճակագրական տեղեկությունների համաձայն` մարզաձևի մրցաշարերում ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1998 թվականին, երբ Հարավային Կորեայի երիտասարդական հավաքականը 92:0 հաշվով ջախջախել է Թաիլանդի թիմին: