Իտալիայի Միլան քաղաքում Mazda Design: The Car as Art շոուի պաշտոնական բացման նախօրեին ապրիլի 14-ին Mazda Motor Corporation-ը ներկայացրել է Mazda-ի դիզայներների նոր ստեղծագործությունները՝ KODO-ի կոնցեպտ-հեծանիվն ու KODO-ի կոնցեպտ- բազմոցը։ Այս մասին հայտնում է TASS-ը:
KODO-ի կոնցեպտ-հեծանվի հեղինակները ձգտել են արտացոլել հեծանվի ներքին գեղեցկությունը:
KODO-ի կոնցեպտ-բազմոցը Mazda Design-ի մասնագետների ու իտալացի վարպետների անթերի աշխատանքի արդյունքն է:
Բացի երկու կոնցեպտներից՝ միջոցառման շրջանակում ներկայացվել են ավանդական ճապոնական արհեստավորների աշխատանքները։









































